Արարատի մարզպետի պաշտոնից ազատված, թոշակառու Էդիկ Բարսեղյաևին անգործ չթողեցին՝ նշանակեցին Վովա Գասպարյանի խորհրդական: Սակայն շաբաթներ են անցել, բայց նա դեռ չի գնացել նոր աշխատավայր:
«Հրապարակ» օրաթերթը. «Իսկ ի՞նչ է հեռվից հեռու խորհուրդ տվել Գասպարյանին:
«Այո, ես շատ ուրախ եմ, որ Վլադիմիր Սերգեյիչի խորհրդական եմ նշանակվել, իսկ մնացածն արդեն Ձեր գործը չի՝ գործի եմ գնում-չեմ գնում, ինչ եմ անում: Հանգիստ թողեք ինձ», – ասել է լրագրողներից հոգնած նախկին մարզպետը, ով, ըստ ամենայնի, հոգնել է նաև աշխատելուց:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































