Երեկ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները զգուշացրել են Կոմիտաս 5 հասցեում շինարարություն նախաձեռնսւծ «Լիթեր» ՍՊԸ-ին՝ անհապաղ դադարեցնել շինաշխատանքները:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու նշում, որ հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչական դատարանը «Լիբեր» ՍՊԸ կողմից բազմահարկ շենքի կառուցումը կասեցնելու որոշում է կայացրել սակայն ընկերությունը, որը, ըստ մամուլի, դաշնակցական «արմատներ» ունի, շարունակում էր շինարարությանը: ԴԱՀԿ այցելությունից հետո շինարարությունը դադարեցվել է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































