Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

«ՀԺ». Կառավարության շենքը ուզում են վաճառե՞լ 200 միլիոն դոլարով

«Հայկական Ժամանակ» թերթի փոխանցում է, որ իշխանական միջանցքներում վերջին շրջանում այնպիսի տեղեկություններ են շրջանառվում, որոնք շոկի մեջ են գցում նույնիսկ որոշ իշխանավորների.

«Այդպիսիներից է կառավարության երկրորդ շենքի սեփականաշնորհման հավանականության մասին բոլորովին վերջերս շրջանառության մեջ հայտնված տեղեկությունը: Կառավարության երկրորդ շենքում այսօր գործում են ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարությունները: Հոյակապ ճարտարապետությամբ այդ շենքը, ըստ հավաստի տեղեկությունների, պետք է դառնա հյուրանոց և գրասենյակային համալիր: Տեղեկությունը, իհարկե, ոչ պաշտոնական է, բայց մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս կառավարությունը այդ հարցով ոչ պաշտոնական բանակցություններ է վարում ռուսահայ հայտնի գործարարներից մեկի հետ, որը նշված շենքի շրջակայքում ահռելի տարածքներ էր գնել ու շենքներ կառուցել դեռ մի քանի տարի առաջ: Հայտնի են անգամ բանակցությունների որոշ մանրամասներ, որոնք չափազանց ուշագրավ են: Ըստ մեր աղբյուրների՝ կառավարության շենքը ուզում են վաճառել 200 միլիոն դոլարով, որից միայն 60 միլիոն դոլարն է մուտքագրվելու բյուջե, իսկ մնացածը…

Բայց նույնիսկ բանակցությունները վարողներն են հասկանում, որ ռուսաստանցի հայ գործարարը դժվար թե համաձայնի 200 միլիոն դոլար վճարել այդ շենքի համար: Անկախ նրանից, թե շենքը ինչ արժեք է իրենից ներկայացնում զուտ ֆիզիկական իմաստով, գնելուց հետո այն վերածվելու բիզնեսի, և դժվար թե կարճ ժամանակահատվածում այդ շենքը «ետ բերի» ներդրած 200 միլիոն դոլարը և շահույթ ապահովի նոր տիրոջը: Այնպես որ, եթե գործարքը կայանա, ապա կողմերը «կբարիշեն» շատ ավելի ցածր գնի վրա»,- գրում է «ՀԺ»-ն:

Այնուհետև թերթը հավելում է. «Կառավարության երկրորդ շենքի հնարավոր վաճառքի մասին այս լուրերը ուշագրավ են ոչ միայն որպես առանձին վերցրած իրադարձություն: Սա մասն է մի մեծ գործընթացի, որ այսօր գնում է Հայաստանում: Եթե սրան ավելացնենք տեղեկություններն այն մասին, որ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հենց վերջում՝ շատրվանների տեղում մի հսկայական շենք էին ուզում կառուցել, և լուրերն այն մասին, որ շուտով կվաճառվի Երևանի կենտրոնում տեղակայված «ստոլիչնի պոլկի» տարածքը, ապա նշված գործընթացի բովանդակությունը սկսում է հասկանալի դառնալ: Հայաստանը առայժմ դանդաղ, բայց բավականին հաստատուն տեմպերով գնում է դեպի սնանկացում: Տնտեսությունում կոլապս է: Կարող են, իհարկե, այդ պատճառները վերացնել, բայց դա կնշանակի կտրել այն ճյուղը, որի վրա նստած են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում