Նոյեմբերի 8-ին Արարատում կրքերը կթեժանան «մի ուրիշ ձև»՝ ինտրիգները կհասնեն գագաթնակետին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ նույն օրը, նույն տեղում, նույն ժամին կհրավիրվեն և ԲՀԿ-ի, և ՀՀԿ-ի միտինգները: Ընդ որում, ԲՀԿ-ական միտինգին մասնակցելու Է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Սակայն խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ավելի վաղ Է դիմած եղել քաղաքապետարանին, ուստի վերջինը մերժել Է ԲՀԿ-ի հայտը: Ծառուկյանը «մեծականով» կանգնել ու հայտարարել է. «Կգնանք, կտեսնենք, կհաղթենք», իմա՝ կապ չունի՝ մերժել են, թե ոչ, մենք մեր միտինգն անելու ենք: Ու սա այդ օրվա միակ ինտրիգը չէ:
Թերթը գրում է, որ իր հերթին Արայիկ Գրիգորյանը դիմել Է Հովիկ Աբրահամյանին՝ մարզի «Ասողիկին», թե դու Էլ արի մեր կողմից մասնակցի միտինգին, որպես հակընդդեմ հայտ: Հիմա Արարատի մարզը շունչը պահած սպասում Է, որ տեսնի՝ նախընտրական ժամանակահատվածում «տակից» խաղեր տված Հովիկ Արգամիչը մասնակցելո՞ւ Է միտինգին, թե՞ ոչ: Որ մասնակցի՝ ո՞ւմ կողմից:










































