Երգիչ Ջոն Լեջենդի կինը ցուցադրել է, թե ինչ է քողարկված զգեստի տակ։ Sports Illustrated-ի 32-ամյա մոդել Քրիսի Թեյգենը որոշել է կիսվել փարթամ կրծքի գաղտնիքով։

Երեկ երեկոյան Լոս Անջելեսում անցկացվել է երեկույթ՝ ի պատիվ Paramount Network հեռուստաալիքի բացման (նախկին Spike TV)։

Spike TV Lip Sync Battle ամենահաջողված շոուներից մեկի հաղորդավարուհին Քրիսին, չնայած երկրորդ հղիությանը, որոշել է բաց չթողնել կարևոր իրադարձությունը։ Երեկոյի նախապատրաստություններին երկրպագուները հետևել են Instagram-ով և Snapchat-ով։

Սոցցանցերում հայտնված հրապարակումներից մեկում Քրիսին կանգնած է կիսամերկ՝ բոդիով և մերկ կրծքով։ Երկրպագուները նկատել են կրծքերի կողային հատվածներում ամրացած կպչուն ժապավենը։ «Ահա թե ինչումն է փարթամ կրծքի գաղտնիքը։ Դրա ծավալները կարգավորում է կպչուն ժապավենը»,-մեկնաբանություններում գրել են երկրպագուները։









































