Չորեքշաբթի օրն անհայտ անձը սպանել է Իրանի պետական մեղադրողին: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավարևելյան շրջանում, Պակիստանի հետ սահմանից ոչ հեռու: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:
Առնվազն 2 շաբաթ առաջ այդ շրջանում գրոհայինների գործողություններից 14 սահմանապահ է զոհվել:
Սպանված դատախազ Մուսի Նուրին ամենախիստն էր համարվում այն կասկածյալների նկատմամբ, ովքեր մեղադրվում էին Պակիստանի և Աֆղանստանի միջև թմրավաճառության մեջ:












































