Նոյեմբերի 9-ին Մոսկվայում կկայանա «Միսս Տիեզերք 2013» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը: Նոյեմբերի 5-ին կայացել է մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ մասնակիցները մոտեցել են բարձրախոսին և ողջունել հանդիսատեսին, այնուհետև ներկայացել են երեկոյան զգեստներով և լողազգեստներով:
Կիսաեզրափակիչը վարել են Օլիվիա Կուլպոն և ամերիկացի լրագրող Նիք Թեփլիցը: Նրանք պատմել են մասնակիցների զբաղմունքների և կյանքի նպատակների մասին:
Կիսաեզրափակիչի արդյունքները որոշել են գաղտնի պահել, եզրափակիչ կանցնեն միայն 16 մասնակիցներ, սակայն նրանց անունները հայտնի կդառնան նոյեմբերի 9-ին:








































