Այս շաբաթվա սկզբին 32-ամյա երգչուհին The Voice-ի հանդիսատեսին ցուցադրել է իր անթերի կազմվածքը. աստղը բեմին հայտնվել է բաց հագուստով, որը հավաքվածներին հնարավորություն է տվել մանրամասն ուսումնասիրել նրա մարմինը:
Ագիլերան և ռեփեր Flo Rida-ն երաժշտական շոուի ժամանակ կատարել են իրենց How I Feel նոր ստեղծագործությունը: Այդ համարի համար Ագիլերան սև նեղ պիջակ է ընտրել և նույն գույնի գլխարկ: Ավելի ուշ աստղն ազատվել է ավելորդ հագուստից՝ մնալով կարճ շորտով և կրծկալով: Քրիստինան այդպես ավելի վստահ տեսք է ունեցել, քան մինչ այդ:







































