Սիրիայի բանակը մինչև հիմա չի պատասխանել իր տարածքին ուղղված իսրայելական հարվածներին, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողությունների: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Դամասկոսի իր աղբյուրներին:
«Եթե Իսրայելը շարունակի իր սադրող գործողությունները, ապա Սիրիան կարող է պատասխանել դրանց: Սիրիան ինքը կորոշի պատասխանի ժամանակը և միջոցները, որոնք օգնությամբ այն կտրվի» ,- ասել է աղբյուրը:
Սիրիացի աղբյուրի խոսքերով՝ հոկտեմբերի 31-ին իսրայելական ինքնաթիռները, որոնք գտնվել են Միջերկրական ծովի չեզոք ջրերում, հարձակում են գործել սիրիական երկու թիրախների վրա՝ Ջեբլա բնակավայրի մոտ:
«Գտնվելով թիրախներից 70 կմ հեռավորության վրա՝ նրանք երկու հրթիռ են արձակել «Օսա» զենիթահրթիռային համալիրի մարտկոցների ուղղությամբ: Հրթիռներից մեկը հարվածել է թիրախին, իսկ մյուսը՝ ոչ»,- հստակեցրել է նա:











































