Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծման աշխատանքային խումբը կգործի ավելի երկար, քան նախատեսվում էր: Խումբը կգործի մինչև 2014թ.-ի հունվարի մեկը: 4 հոգանոց խմբի գործունեության համար կհատկացվի 19 մլն 95 հազար դրամ: 4 հոգու համար հաշվարկված աշխատավարձի ֆոնդը մինչև տարեվերջ այդ գումարից կլինի 17 մլն 500 հազար դրամը:
Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության հիմնական գործառույթն արտահանման վարկերի ապահովագրումն է: Հիմնական նպատակներն են ապահովագրել արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի/փոխառուի/գնորդի չվճարման ռիսկերից, ստեղծել բանկերի համար ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները և ընդլայնել բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթը:









































