Չնայած այն բանին, որ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու ներկայացուցիչները երկար ժամանակ դեմ էին սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, աշխատանքային խտրականության արգելքի մասին օրենքի ընդունմանը զգալի աջակցություն են ցուցաբերել հենց մորմոն սենատորները:
Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ մորմոն սենատորների ձայները վճռորոշ են դարձել գենդերայն և սեռական կողմնորոշման հատկանիշներով աշխատանքային խտրականությունն արգելող օրինագծի ընդունման հարցում: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
«Եթե ապացույց եք ցանկանում առ այն, թե որքան արագ է փոխվել իրավիճակը հավասարության հարցերում, ապա Սենատի քվեարկությունը լավ օրինակ է»,- հայտարարել է իրավապաշտպաններից մեկը:
Սենատի մեծամասնության առաջնորդ, մորմոն Գարի Ռիդը օգնել է առաջին ընթերցմամբ օրինագծի անցկացմանը:
Մորմոն սենատոր Օրին Հեթչն օգնել է Սենատի հանձնաժողովում քննարկման ժամանակ օրենքի հաստատմանը, իսկ նրանց դավանակից Դին Հելերը հայտարարել է, որ իր կտա ձայնը հաջակցություն օրենքի՝ քվեարկության ժամանակ իրավիճակը կոտրելու համար:











































