Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Երևանում Լիտվայի հրապարակ կլինի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները՝ քաղաքապետը կարևորել է լիտվական քաղաքների և, մասնավորապես, մայրաքաղաք Վիլնյուսի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

«Երևանի և Վիլյուսի հետ գործընկերային կապերի խորացման և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման լայն հեռանկարներ կան: Այդ ուղղությամբ Երևանը մշտապես բաց և պատրաստակամ է համագործակցելու: Իսկ Երևանում ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտը փոխշահավետ համագործակցության զարգացման լավ հնարավորություն է ընձեռում»,- հատկանշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ Էրիկաս Պետրիկասը, առիթից օգտվելով, նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի 2795-ամյակի կապակցությամբ, ապա նշել, որ իրենք ևս շահագրգիռ են Երևանի հետ առկա համագործակցության շրջանակների առավել ընդլայնմամբ:

«Այն զգալի և տեսանելի փոփոխությունները, որոնք կատարվում են Երևանում, գնահատելի են: Եվ, ըստ այդմ, պետք է քայլեր ձեռնարկենք Երևանի հետ գործակցությունն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ»,-նշել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը, նաև առաջարկել է քննարկել Երևանում Լիտվայի հրապարակ ունենալու հնարավորությունը:

Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս վերահաստատելով քաղաքապետարանի մոտեցումները, հատկանշել է, որ հոկտեմբերին Երևանում կայացած Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովին Վիլնյուսի քաղխորհրդի քարտուղարի մասնակցությունը ևս մեկ խոսուն օրինակ է, որ երկու մայրաքաղաքների միջև առկա է հարաբերությունները խորացնելու և զարգացնելու ցանկությունը։ Իսկ Երևանում Լիտվայի հրապարակ ունենալու գաղափարին ի պատասխան, քաղաքապետն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ և քննարկել հարցը:

Կողմերը քննարկել են նաև Վիլնյուսի հետ քույր քաղաքների հռչակման մասին համաձայնագիր հետ կապված հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում