ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայում հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է «5-րդ ալիքը»։
Դերասանը հիվանդանոցում է հայտնվել՝ կապված սրտի խնդիրների հետ։ Այլ վարկածով՝ Ջիգարխանյանը հիվանդացել է գրիպով։ Հստակեցվում է, որ նա գիտակից վիճակում է։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա իրեն վատ է զգացել դեռևս առավոտյան։ Վարորդը նույնիսկ հրաժարել է 82-ամյա դերսանին թատրոն տանել, որտեղ ընթանում է նոր ներկայացման նախապատրաստություն։ Ջիգարխանյանը պնդել է իրենն ու ինքնուրույն հասել աշխատանքի։







































