ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալը կստեղծի խաղաղության համար պայմաններ Սիրիայում։

«Ասադի հեռանալը ՄԱԿ-ի հովանու ներքո գործընթացի միջոցով կստեղծի պայմաններ Սիրիայում երկարաժամկետ խաղաղության համար»,-ասել է դիվանագետը՝ ելույթ ունենալով Ստենֆորդի համալսարանում։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԱՄՆ-ը ծրագրում է պահպանել ռազմական ներկայությունը Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո։










































