Ուրուգվայցի 34-ամյա դարպասապահ Խուան Օբելարը դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է ձեռքի 4 մատները: Տունը վերանորոգելու ժամանակ Օբելարը պատահմամբ վնասել է ձեռքը:
«Պենյարոլ»-ի երբեմնի ֆուտբոլիստն այժմ մնացել էր առանց ակումբի, քանի որ Մոնտեվիդեոյի «Ֆենիքս»-ի հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվել էր:
Փորձառու դարպասապահը հունվարին նոր պայմանագիր էր ստորագրելու Ուրուգվայի առաջնության էլիտար դիվիզիոնի ակումբներից մեկի հետ: Այժմ դարպասապահը ստիպված կլինի ավարտել կարիերան:








































