Sunday, 21 06 2026
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել

Զինվորի թիկունքը պիտի ամուր լինի, ամեն վայրկյան կարող է պատերազմ սկսվել․ Ռուստամ Գասպարյան

«Պետությունը պարտավորություններ ունի զինծառայողների առողջության պահպանման, վերականգնման հարցում, բայց հնարավորությունները քիչ են, պատերազմող երկիր ենք, պիտի հասկանանք։ Բանակը հանգիստ թողեք իր գործերով զբաղվի, ամեն վայրկյան կարող է պատերազմ լինել»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը՝ անդրադառնալով Վիգեն Սարգսյանի կոչին վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար դրամահավաքին միանալու վերաբերյալ։

«Վիգեն Սարգսյանը էսօր օգնության ձեռք է պարզել, բոշայություն անվանել չի կարելի, էդ տղան իր անձնականի համար սահմանում չի եղել, մարտական հերթապահություն է կատարել, դեպք է պատահել, դատաքննությունը անզգուշության հետ կապված մանրամասները կպարզի, լիցքավորված մարտական զենքով հերթապահություն է, ամեն ինչ կարող է պատահել»,- շեշտեց Ռուստամ Գասպարյանը։

Ազատամարտիկն ընդգծեց, որ աղմուկը գուցե պայմանավորված է ապրիլյան սպասվող զարգացումներով, բայց պետք չէ զինծառայողի կյանքի հետ խաղալ։ Ռուստամ Գասպարյանը չի կարծում, որ հենց Վիգեն Սարգսյանն է փիառի համար կոչով դիմել։

«Միայն Ալբերտը չէ նման խնդիրներով, ՊՆ-ն ոչ բոլորին կարող է օգնել, դրա համար Վիգեն Սարգսյանը դիմել է հասարակությանը, որ ովքեր կարողանան օգնեն։ Ամոթ է, հիմա Ադրբեջանում նայում ծիծաղում են»,-շեշտեց ազատամարտիկը։

Նախկին պատգամավորը ընդգծեց, որ բազմաթիվ դեպքեր գիտի, երբ նման զինծառայողների առողջության վերականգնման համար գումար է պետք եղել, իշխանությունները դիմել են որոշ գործարարների՝ հորդորելով գումար փոխանցել։

«Էլի կրկնեմ՝ պաշտպանության նախարարությունը աջակցում է՝ որքան հնարավոր է զենք-զինամթերքի, վառելանյութի բազմաթիվ այլ հարցեր ևս կան, որոնց համար լրացուցիչ գումարներ են պետք»։

Ազատամարտիկը շեշտեց, որ վերջերս են իր ջոկատով վերադարձել դիրքերից, պատրաստվում են կրկին գնալ։

«Ես քաղաքականությամբ տևական ժամանակ է չեմ զբաղվում, պաշտպանության ոլորտում եմ, քաղաքական հարցերի չեմ պատասխանում, միայն կարող եմ ասել՝ հասարակությունը պիտի զգոն լինի, զինվորի թիկունքը պիտի ամուր լինի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում