Հարավկորեական Hyosung Group-ը մշակել է բարձր արդյունավետությամբ ջերմապլաստիկ պոլիմերի նոր տեսակ՝ անվանելով այն պոլիկետոն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այն անվանում են նաև «երազանքի նյութ»: Նոր նյութը կայուն է քիմիական նյութերի ու լուծիչների նկատմամբ: Այն կարող է դիմանալ նաև 200 աստիճան С եռացող նավթին:
Մասնագետների խոսքով՝ նոր նյութը կարող է կիրառվել որպես նեյլոնի փոխարինող: Պոլիկետոնի քիմիական կայունությունը կհամապատասխանի ավտոարդյունաբերությունում և սինթետիկ մանրաթելերի արտադրությունում կիրառության համար:
Ընկերությունում վստահ են, որ շնորհիվ դիմացկունության՝ նյութը մեծ ապագա ունի:
Ընկերությունը վերջին 10 տարում մոտ 50 մլն դոլար է ներդրել նյութի մշակման ու առևտրայնացման գործում: «Երազանքի նյութի» արտադրությունը սկսվել է անցած ամիս և մինչ 2015 թվականը ծրագրվում է տարեկան 50 հազար տոննա պոլիկետոն արտադրել:












































