Saturday, 27 04 2024
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար

Պզոն քիչ էր, Բուտն էլ ավելացավ

Զենքի անօրինական վաճառքի մեջ մեղադրվող ռուսաստանցի Վիկտոր Բուտին, Թաիլանդի իշխանությունները հանձնել են Միացյալ Նահանգներին: Նահանգները երկարատև ջանքերից հետո կարողացավ ստանալ ձերբակալված գործարարին: Տվյալ պարագայում հատկանշական է այս իրողության ոչ միայն քրեական, այլ նաև քաղաքական, ավելի շուտ աշխարհաքաղաքական ենթատեքստը: Իսկ այդ ենթատեքստի լրջության մասին է վկայում այն, որ Ռուսաստանի Դաշնությունը Բուտի էքստրադիցիայի փաստին երեկ արձագանքել է արտգործնախարար Լավրովի մակարդակով, որը հայտարարել է, որ Բուտի գործը ճչացող անարդարություն է և էքստրադիցիան տեղի է ունեցել Թաիլանդի իշխանության վրա ուժեղ ճնշման հետևանքով: Ռուսաստանի այդ բավական սուր արձագանքը վկայում է, որ խոսքը ընդամենը զենքի ապօրինի վաճառքով զբաղվող գործարարի մասին չէ: Խնդիրն այն է, որ Բուտի գործով կարող են հետաքրքիր մանրամասներ բացահայտվել ոչ միայն նրա բուն գործունեության, այլ դրանում Ռուսաստանի իշխանությունների դերի վերաբերյալ: Բանն այն է, որ Բուտի գործունեության, նրա զենքի վաճառքի երթուղու սահմաններն ու ընդգրկումը այնպիսին են, որ դժվար է դա պատկերացնել առանց իշխանական հովանավորչության: Այսինքն` այս առումով Բուտը հսկայական ինֆորմացիայի կրող է, որը փաստորեն հայտնվում է Միացյալ Նահանգների ձեռքին: Կասկած չկա, որ նման ինֆորմացիայի նույնիսկ հատվածական հրապարակումները կարող են մեծ աղմուկ բարձրացնել համաշխարհային ասպարեզում: Եվ այս տեսանկյունից Ռուսաստանի արձագանքը միանգամայն հասկանալի է, քանի որ Նահանգները, ըստ էության, ոչ թե միայն Բուտին է ձեռք գցում, այլ ի դեմս նրա` ձեռք է գցում Ռուսաստանի դեմ մի հսկայական կոմպրոմատ: Այդ առումով իրավիճակը հետաքրքրական է նաև բուն հայաստանյան տեսանկյունից, և ոչ այն պատճառով, որ բավական լուրջ փոփոխություններ կարող է մտցնել Հարավային Կովկասում ազդեցության համար այքար մղող երկու գերտերությունների` Ռուսաստանի և ԱՄՆ փոխհարաբերություններում, որոնցից մեկը դե յուրե Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Բանն այն է, որ Բուտի գործում Հայաստանը կարող է ուրվագծվել ուղղակիորեն: Մոտ մեկ ամիս առաջ մենք հրապարակել էինք ԽՍՀՄ պաշտպանության նախարարության պաշտոնաթող սպաներից մեկի հարցազրույցը ավստրալիական թերթերից մեկին, որում նա նշում է Բուտի զենքի վաճառքի երթուղին` տարանցիկ երկրների շարքում տալով նաև Հայաստանի անունը: Իսկ Հայաստանով զենք անցկացնել առանց իշխանությունների գիտության, ըստ էության, աներևակայելի բան է: Այսինքն` ռուսների վրա ամերիկացիների ձեռք բերած «կոմպրոմատում», անկասկած, կարող է շոշափվել նաև հայաստանյան գործոնը: Այսինքն, ինչպես սովորաբար նման դեպքերում ասում են` կարկուտը ծեծած տեղն է ծեծում, և հայաստանյան իշխանությունների համար հերիք չէր Պզոն հայտնվեց ամերիկյան ձեռքերում, ավելացավ նաև Բուտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում