Եգիպտոսում դատարանն անփոփոխ է թողել «Մուսուլման եղբայրների» գործունեության արգելքի մասին որոշումը՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս գործով դատավարությունը կայացել է սեպտեմբերին: Դատարանը վճռել է արգելել «Մուսուլման եղբայրների» գործունեությունը, զրկել Ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակից, հիմնադրամներից և կառույցներից:
Դատը կայացել է նախագահ Մուհամմադ Մուրսիի տապալումից հետո, ով ներկայացնում էր «Մուսուլման եղբայրների» շահերը:





































