Հաջողվել է հայտնաբերել է Մերիլին Մոնրոյի ամուսնու անհայտ նամակները։ Գտածոյով պարծեցել են Հարրի Ռենդսոմի կենտրոնում։Կազմակերպությանը հաջողվել է 2,7 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք բերել Մոնրոյի սիրեցյալի ՝ Արթուր Միլլերի նամակների արխիվը, ում հետ նա ամուսնացած է եղել 1956-1959 թվականներին։ Միլերը հայտնի է ոչ միայն որպես Մոնրոյի ամուսին, այլ որպես հայտնի արձակագիր և դրամատուրգ։ Արխիվում կան ինչպես չհրապարակված նամակներ, այնպես էլ նոթատետրեր և ձեռագրեր։ Դրանցից մեկում, 1992 թվականին, Արթուրը խոսում է մահացած կնոջ մասին։ Դերասանուհին վախճանվել է 1962 թվականին։ Միլերը դիմում է Մոնրոյին, զայրանալով այն մարդկանց վրա, ովքեր հրապարակայնորեն սգում են նրա մահը։








































