Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչ տեսք է ունեցել նախքան պլաստիկ վիրահատությունը։ Լուսանկարը նա հրապարակել է իր Instagram–ում:
![]()
1994թվականին արված լուսանկարում Քիմ և Քորտնի Քարդաշյաններն են։ Նկարի տակ նա գրել է, որ չի հիշում, թե ինչով են այդ օրը զբաղված եղել, բայց գիտի, որ ռանչոյում են եղել։ Դատելով լուսանկարից՝ վիրաբույժներն ու կոսմետոլոգները բավական չարչարվել են աստղի արտաքինի վրա։ Դատելով վերջին նկարից պարզ է դառնում, որ բժիշկներն աշխատել են նաև նրա դեմքի մաշկի գույնի վրա։ Մինչ այդ նա ավելի մուգ է եղել։
![]()
Ամեն դեպքում հավատարիմ երկրպագուները շարունակում են հավատալ Քիմի բնական գեղեցկությանը։ Նրանց համար Քիմ Քարդաշյանը իրական գեղեցկուհի և իսկական աստղ է։








































