Վրաստանի պատժի կատարման հարցերով նախարար Սոզար Սուբարին հանդես է եկել վրացական բանտերի չորս մակարդակից բաղկացած աստիճանավորման նախաձեռնությամբ՝ հաղորդում է Interfax-ը:
«Ավելի խիստ ռեժիմ ունեցող բանտերում մենք առաջարկում ենք պահել այսպես կոչված քրեական «հեղինակություններին», ծանր հանցագործություններ կատարած բանտարկյալներին և այնպիսի բանտարկյալներին, որոնք իրենց վարքով վտանգ են ներկայացնում ոչ միայն բանտի աշխատակիցների, այլ նաև մյուս բանտարկյալների համար»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ ավելի մեղմ ռեժիմ ունեցող բանտերը կլինեն «կիսափակ հաստատություններ», որոնցում բանտարկյալներին ոչ միայն աշխտանաք կտրամադրվի, այլ նաև հանդիպումներ ընտանիքի անդամների հետ, այդ թվում՝ «կարճաժամկետ արձակուրդ»:
«Մեր այս նախաձեռնությունն արդեն ուղարկվել է խորհրդարան, և կարծում եմ՝ այն օրենսդրորեն կհաստատվի»,- ասել է Սոբարին:








































