Պակիստանի հյուսիս-արևմուտքում իշխող կուսակցությունը կողմ է քվեարկել Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերի համար բեռներ և մթերքներ մատակարարելու արգելքին: ԱՄՆ-ը պետք է դադարեցնի անօդաչուներով հարվածել պակիստանյան տարածքին, որպեսզի իր զորքերը չհայտնվեն շրջափակման մեջ՝ հաղորդում է The New York Times-ը:
«Թեհրիկ Ալ-Ինսաֆ» պակիստանյան կուսակցությունը ՆԱՏՕ-ին վերջնագիր է հայտարարել. եթե մինչև նոյեմբերի 20-ը չդադարեցվեն Պակիստանի հյուսիսային շրջաններին հասցվող հարվածները, ապա Աֆղանստանում գտնվող կոալիցիայի զորքերը կմնան առանց մթերքի և անհրաժեշտ բեռների:
Կուսակցության ղեկավարությունը նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ անօդաչու սարքի հարվածի հետևանքով զոհվել է Պակիստանում «Թալիբան» շարժման առաջնորդ Հաքիմուլլահ Մեհսուդը:
Մարզի տարածքով բեռների անցկացման արգելքի օգտին քվեարկելով՝ կուսակցությունը փորձում է ճնշում գործադրել երկրի վարչապետ Նազիֆ Շարիֆի վրա, ով բացահայտորեն հանդես է գալիս հօգուտ ԱՄՆ-ի հետ համագործակցության:









































