Տեղացի գործարարի սպանության պատճառով զայրացած բնակիչների խումբը ներխուժել և հրկիզել է Մեքսիկայի Գվադալուպե-Վիկտորիա քաղաքի քաղաքապետարանի շենքը: Միջադեպը տեղի է ունեցել ձեռնարկատիրոջ սպանությունից մի քանի ժամ անց: Այս մասին հաղորդում է France Presse-ը:
Քաղաքապետը և նրա ընտանիքը ստիպված են եղել փախուստի դիմել, քանի որ ոստիկանությունը չի կարողացել զսպել զայրացած մարդկանց: Այժմ արդեն պատիժ է սպառնում ոչ միայն սպանության մեղավորին, այլև անկարգության մասնակիցներին:







































