Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գովեստի խոսքեր է հասցեագրել Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասին:
Հիշեցնենք` թիմերը հանդիպում են անցկացրել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում: Անտոնիո Կոնտեի սաները երկու գոլ են խփել սեփական հարկի տակ անցկացրած խաղում և մեկ միավոր վաստակել:
«Կասիլյասը երեք անգամ փրկեց իր թիմը: Նա հիանալի էր խաղում և պարզապես անհավանական սեյվեր կատարում: «Ռեալ»-ի հարձակման գիծը, իհարկե, հզոր է, բայց այս խաղի վերջնական արդյունքում որոշիչ էր Կասիլյասի դերը»,- ասել է Բուֆոնը:





































