Thursday, 25 06 2026
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ

Ժողովուրդը դուրս չի գա փողոց. այս ժողովուրդը 10 հազար դրամանոց, ծախված ժողովուրդ է

«Ես ոչ մի հույս չունեմ, որ ժողովուրդը դուրս կգա փողոց։ Ժողովուրդը դուրս չի գա փողոց, որովհետև այդ ժողովուրդը ծախված ժողովուրդ է։ Այդ ժողովուրդը 10 հազար դրամանոց ժողովուրդ է։ Այս ժողովուրդը գնված է և այս իշխանության ստրուկն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ անդրադառնալով ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դիտարկմանը։

Հիշեցնենք՝ Սաղաթելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ թերահավատ է, որ «Ելք» դաշինքի հրավիրած երթը ընդդեմ թանկացումների, կարող է դրական արդյունք ապահովել։ Փոխարենը՝ նախկին քաղբանտարկյալն առաջարկում է իր մոտեցումը. «Ես ասում եմ՝ կա՞ Հայաստանում մի տղամարդ, որ գիտակցում է, որ մեր երկիրն անկախություն է կորցնում, մարդիկ իրենց օջախներից փախչում են։ Ես չեմ ասում՝ ո՛չ զենք, ո՛չ դագանակ, ո՛չ կռիվ, ո՛չ էլ մարդ սպանել։ Ես դեմ եմ մարդ սպանելուն՝ այն էլ հայ մարդ։ Եկե՛ք, Մարտի 1-ին, գարնան առաջին օրը Ազատության հրապարակում՝ առանց կուսակցական խաղի, որպես հայ մարդ հավաքվենք։ Եթե չի ստացվում ո՛չ ընտրություններով, ո՛չ թանկացումների շուրջ հավաքվենք՝ միակ լավ ձևը սա է։ Մի կողմից Ժիրայրն է կոչ անում, մյուս կողմից՝ մեկ ուրիշն ասում է՝ Ժիրայրն իրեն Լենինի տեղն է դրել։ Դրանք առանձին պառակտված բաներ են, լրատվական ու քաղաքական դաշտը պառակտում են այդպիսի էպիզոդներով։ Եթե համարում եք ձեզ լավ, դուխով, առնական տղամարդ, եկե՛ք, Մարտի 1-ին Ազատության հրապարակ՝ կանչում եմ»,- ասել էր Սաղաթելյանը։

Քլոյանի խոսքերով՝ 10 հազարով վաճառված ժողովուրդը կյանքում դուրս չի գա փողոց՝ լինի դա թանկացման պահանջով, թե Մարտի 1-ի սպանությունների բացահայտման։ «Ես այդպես եմ կարծում»,- ասաց Քլոյանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից, իրենք մարտի 1-ին ՀԱԿ-ի հետ դուրս են գալու փողոց՝ հարգելու Մարտի 1-ի սպանդի զոհերի հիշատակը։ «Այդ օրը կտեսնեք՝ ինչքան ժողովուրդ դուրս կգա փողոց, ինչքան մարդ առհասարակ կհիշի Մարտի 1-ի իրադարձությունները։ Իսկ առհասարակ մտածել, որ մարդիկ կարող են դուրս գալ փողոց և իշխանափոխություն պահանջել, դրան ես չեմ հավատում։ Իսկ պատճառն այն է, որ հիմնական ընդդիմությունը դուրս է եկել երկրից, լքել է երկիրը»,- ասաց Քլոյանը՝ հավելելով, որ շատ քիչ մարդ է մնացել երկրում, որ գնալու տեղ չունի, աշխատանք չունի, նրանք էլ ընտրել են 10 հազարով վաճառվելու տարբերակը։ «Հիմա երկրում ընդդիմություն չկա։ Իսկ պայքարող ընդդիմությունն էլ հեռացավ երկրից, որովհետև չէր ցանկանում այլևս, որ իր զավակները զոհվեն, աշխատանք չունեին, բացի այդ, գնացել են իրենց համար մի կտոր հաց վաստակեն»,-եզրափակեց Քլոյանը։

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ համակարծիք է Մուշեղ Սաղաթելյանի կոչի հետ։ «Ես հիմա ասում եմ և տեսնում եմ, որ 2008-ին մարդիկ կային, ովքեր կանգնած էին Ազատության հրապարակի հարթակում և ղեկավարում էին շարժումը, այսօր պաշտոն են ստացել։ Եվ հիմա ինձ շատ հետաքրքիր է, թե 2018 թվականի մարտի 1-ին նրանք որտեղ են լինելու։ Էն մարդիկ, ովքեր 2008-ին կոչ էին անում ժողովրդին իշխանություններից ազատվել, իսկ հիմա պաշտոնի են, 2018-ին կանգնելո՞ւ են Մարտի 1-ի զոհերի հիշատակի առաջ։ Ինձ շատ հետաքրքիր է այդ հարցը»,- ասաց տիկին Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ներքին հակասությունները և համախմբված դուրս գան պայքարի։ «Ես հասկանում եմ, որ Մուշեղ Սաղաթելյանի կոչը փորձ է ինչ-որ տեղ նաև համախմբելու ժողովրդին և ընդդիմադիր ուժերին։ Ես հասկանում եմ նաև, որ ժողովուրդը, երբ մի կտոր հացի խնդիր ունի, նրան այլևս ոչ մի բան չի հետաքրքրում։

Բայց Մարտի 1-ի զոհերի 10 տարին հենց այն առիթը պետք է լինի, որը ժողովրդին դուրս կհանի փողոց և կդրդի պայքարի։ Այս տարի հենց լրատվամիջոցները իրենց հրապարակումներով պետք է անհանգստացնեն եվրոպական կառույցներին, եվրոպական դատարանին, որպեսզի նրանք ստիպեն իշխանություններին չքնացնել Մարտի 1-ի գործը»,- ասաց տիկին Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 2018 թվականի մարտի 1-ը կտա մի շարք հարցերի պատասխաններ։ Պարզ կլինի, թե ով է ընդդիմադիր ուժը, ով՝ իշխանամետ։ «Ես հիմա երկրից դուրս եմ, հինգ տարի է չեմ կարողանում իմ տղային այցելել, բայց այն, որ հիմա հեռուստացույց չեմ միացնում, Սերժի դեմքը չեմ տեսնում, ինձ ինչ-որ տեղ բավարարում է։ Ես հիմա հասկանում եմ, որ եթե այդ 5 տարին Հայաստանում լինեի, իմ վիճակն ավելի ծանր կլիներ։ Ես Սերժի ղեկավարած հանցագործ իշխանություններից ոչ մի լավ բան չեմ սպասում և հասկանում եմ նաև ժողովրդի հիասթափությունը։ Բայց հիմա ընդդիմադիր խաղալու ժամանակը չի։ Հիմա պետք է միավորվել և պայքարել»,- եզրափակեց Ալլա Հովհաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում