Ինչպես տեղեկացրել էինք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 5-ի երեկոյան այցելել է Երևանի ոստիկանության կենտրոնի բաժին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Վլադիմիր Գասպարյանն այնտեղ է մեկնել Երևան քաղաքի հիվանդանոցներում Մաշտոցի պողոտայում հրահրված միջադեպի արդյունքում տուժած ոստիկանության ծառայողներին տեսակցելուց հետո:
Ազատության հրապարակում նստացույց իրականացնող Շանթ Հարությունյանի և ցուցարարների հրահրած բախումների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով 8 ոստիկաններ տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններ:








































