«Միլան»-ի բրազիլացի կիսապաշտպան Կական կարծում է, որ նրա հայրենակից Ռոնալդոն ավելի լավ է խաղացել, քան Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
«Լավագույն ֆուտբոլիստն այն խաղացողներից, որոնց հետ ես խաղացել եմ իմ կարիերայի ընթացքում, Ռոնալդոն է, նա Ֆենոմենն է:
Քրիշտիանուն թերևս ընդգրկված կլիներ իմ կազմած լավագույնների հնգյակում, սակայն ես տեսել եմ, թե ինչպես է Ռոնալդոն արել այնպիսի բաներ, որոնք ոչ ոք ու երբեք չի կարողացել անել»,- ասել է Կական:








































