Պաղեստինցիները կխզեն հարաբերությունները երկրների հետ, որոնք իրենց դեսպանատները կտեղափոխեն Երուսաղեմ։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Ռամալայում ունեցած ելույթի ժամանակ։

Աբասը նաև դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը Երուսաղեմ տեղափոխելու և այդ քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ։
Ավելի վաղ Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեն կոչ էր արել ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային համաժողով գումարել՝ անկախ պաղեստինյան պետության ստեղծման նպատակով։ Նախատեսվում է պետության մայրաքաղաքը դարձնել Արևելյան Երուսաղեմը։








































