Իսպանիայում երիտասարդը դատարան է ընկել սոցցանցերում Իսպանիայի իշխանության նկատմամբ բռնության կոչեր և բասկյան ETA ահաբեկչական կազմակերպության գործունեությունից տուժածների հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար։
Դատախազությունը 26-ամյա տղայի համար 1 տարվա ազատազրկում է պահանջում։ Նրան մեղադրում են ահաբեկչության քարոզի և զոհերին վիրավորելու մեջ։
Օրենսդրությամբ նման կարգի հանցագործության համար նախատեսվում է 3 տարվա ազատազրկում, սակայն հաղորդվում է, որ երիտասարդը զղջացել է և ներողություն է խնդրել զոհերից, այդ պատճառով էլ պատժի ժամկետը նրա համար կրճատել են։











































