Մատոցի պողոտայի զանգվածայն անկարգություններից ուղիղ մեկ ժամ առաջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «7-ի գործով» նախկինում մեղադրվող, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ:
Ինչպես նա մեզ փոխանցեց, ոստիկանները փորձում էին խոչընդոտել երթի կազմակերպումը:
Նա նշեց, որ մահակներով պատրաստ են անգամ կոնֆլիկտների գնալ, որովհետև զենք կրելու իրավունք չունեն. «Ոչ մի հեղափոխական արյունահեղությամբ չի ուզում լինի, օրինակ Վրաստանում Սահակաշվիլու օրինակը, հիմա եթե իշխանություններն ուզում են արյունահեղությամբ հեռանալ, վերջում ավելի վատ լինի, թե հանգիստ հեռնանաք»:
Ազատության հրապարակ եկավ նաև փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որին Շանթ Հարությունյանն ասաց, որ «սպարտացիների դվիժենի ա», ինքը չի իջնելու իր կանգնած տեղից:
Այնուամենայնիվ, փոխոստիկանապետն ու «հեղափոխության» առաջնորդը գաղտնի զրույց ունեցան, որից մեկ ժամ անց սկսվեց երթը:









































