Google ընկերությունը գործարկել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս օգտատերերին ստանալ վճարովի օնլայն-խորհրդատվություն՝ իրենց հետաքրքրող հարցի շուրջ: Ինչպես հայտնում է Reuters-ը, ծառայությունը ստացել է GoogleHelpouts անվանումը:
Նախագծի շրջանակում ընկերության հետ համագործակցում է մոտ 1000 գործընկեր՝ տարբեր ոլորտներից: Փորձագետները պատրաստ են օգնել օգտատերերին այնպիսի հարցերում, ինչպիսիք են նորաձևությունը, համակարգիչները, բժշկությունը, ֆիթնեսն ու խոհարարությունը: Օնլայն-խոհրդատվությունները կներկայացնեն ինչպես խոշոր բրենդների ներկայացուցիչները, այնպես էլ անհատական փորձագետները:
Վիդեոչաթի շարունակականությունը կկազմի մի քանի րոպեից մի քանի ժամ: Google-ը կստանա եկամտի 20 տոկոսը:








































