«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խոնաթան Դոս Սանտոսն այսօր հաջողությամբ ենթարկվել է աջ ծնկի վիրահատության: Մեքսիկացի ֆուտբոլիստը, հիշեցնենք, վնասվածք էր ստացել հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած թիմի մարզման ժամանակ:
Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, 23-ամյա ֆուտբոլիստին ապաքինման համար կպահանջվի 6 ամիս ժամանակ:
Դոս Սանտոսն Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման:






































