«Բարսելոնա»-ի պաշտպան Խավիեր Մասկերանոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Միլան»-ի դեմ հանդիպումը: Արգենտինացին նշել է, որ իտալական ակումբը կարող է անախորժություններ պատճառել իր թիմին:
«Միլան»-ը հարուստ ավանդույթներ ունի և բարձր մակարդակ: Թիմն այնքան էլ հաջող չի մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում, սակայն նախորդ խաղը ցույց տվեց, որ իտալացիները կարող են անախորժություններ պատճառել մրցակցին: «Միլան»-ի դեմ միշտ էլ բարդ խաղալ»,- ասել է Մասկերանոն:
Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Բարսելոնա»-«Միլան» հանդիպումը կկայանա վաղը` նոյեմբերի 6-ին: Ներկայումս «Բարսելոնա»-ն H խմբի առաջատարն է` իր ակտիվում գրանցելով 7 միավոր:








































