Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նշել է, որ «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստայի տեղը երկրի ազգային թիմում երաշխավորված չէ: Հիշեցնենք` Կոստան հրաժարվել է Բրազիլիայի ընտրանու հրավերից` Իսպանիայի հավաքականում հանդես գալու իրավունք ստանալու համար:
«Դիեգո Կոստայի տեղը Իսպանիայի ընտրանու հիմնական կազմում երաշխավորված չէ: Իհարկե, պարտավորված ենք զգում: Սակայն մեր որոշումը հիմնված կլինի մրցաշրջանի ընթացքում նրա ելույթների վրա:
Դիեգոն հրաժարվել է Բրազիլիայի հավաքականում հանդես գալու իր երազանքից` մեր թիմում ընդգրկվելու համար: Նա առողջ մրցակցության շունչ բերեց Իսպանիայի հավաքական: Աշխարհի առաջնությանը կխաղան լավագույնները: Առաջիկայում շատ հանդիպումներ ունենք, և Կոստան կստանա իր շանսը»,- ասել է մասնագետը:









































