Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսնե Վենգերը չի շտապում նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ:
Ֆրանսիացի մասնագետը թիմի ղեկավարությանը տեղեկացրել է, որ ցանկանում է բանակցությունների մեկնարկը հետաձգել մինչև Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ավարտը:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 10-րդ տուրից հետո 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու երկրորդ տեղը կիսող «Չելսի»-ին, «Լիվերպուլ»-ին ու «Տոտենհեմ»-ին գերազանցում է 5 միավորով:









































