Այս շաբաթ գիտնականները վերլուծել են Գերմանիայի հյուսիսում հայտնաբերված մոտ 70 հնագույն թիթեռների քարացուկներ։
200 միլիոն տարվա գտածոները թեփուկաթևավորների աշխարհում ամենահին քարացուկներն են հանդիսանում։ Քարացուկներից ոմանք նույն հատկություններն ունեն, ինչ Glossata ենթախմբի ժամանակակից թիթեռները, որոնք ունեն ծաղիկներից նեկտար հավաքող կնճիթ։ Հաշվի առնելով կառուցվածքի բարդությունն ու ժամանակը, որ կպահանջվեր էվոլյուցիայի համար, այս քարացուկները ստիպում են ենթադրել, որ դրանք մոտ երկու հարյուր միլիոն տարվա են, հերքելով նախորդ տեսությունը, որ թիթեռներն առաջացել են Երկրի վրա երբ արդեն գերիշխում էր ծաղկային բուսականությունը։ 2017 թվականին արված հետազոտությունների համաձայն՝ աշխարհում առաջին ծաղիկը հայտնվել է մոտ 140 միլիոն տարի առաջ։
Հետազոտությունը հունվարի 10-ին օնլայն տպագրվել է Science Advances ամսագրում։









































