Sunday, 07 06 2026
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում

Հայ գյուղացին շանս ունի կորուստները վերականգնելու, և դա շատերին դուր չի գալիս

Հայաստանի Ագրարագյուղացիական միավորումը կոչ է անում հայ ֆերմերներին խուճապի չմատնվել, քանի որ հայկական կարտոֆիլում կարանտին վիրուսի մասին տեղեկությունն ընդամենը հերյուրանք ու պրովոկացիա է: Նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ ամբողջ աշխարհում այս տարի վատ կարտոֆիլ է:

«Հայ գյուղացու համար անցյալ տարվա կորուստները վերականգնելու շանս է ստեղծված, նա, ով փորձի խոչընդոտել, թշնամի է: Շտապեմ հանգստացնել՝ կարտոֆիլի գինը (մեծածախ) 120 դրամ է և դեռ բարձրանալու է: Վերջին տասը տարում կարտոֆիլի զարգացման գործում մասնավոր ֆերմերների կողմից դրվել է 15 մլն եվրո՝ պարարտանյութերի, նոր տեխնոլոգիաների, տեխնիկայի և այլնի համար, այսինքն՝ մասնավոր սեկտորը, առանց միջնորդության, մասնակցել է ոլորտի զարգացմանը»,- ասաց նա:

Բերբերյանի համոզմամբ՝ Վրաստանից Հայաստան հետ ուղարկված կարտոֆիլի հերթական բեռնաքանակի մասին լուրերը միայն վնասում են հայ գյուղացուն: Նրա ունեցած տվյալներով՝ այս տարի 10 հազար տոննայից ավել կարտոֆիլ է արտահանվել, պարզապես գնորդներ կան, ովքեր ձգտում են էժան կարտոֆիլ ձեռք բերել, որ գերշահույթ ստանան: Բնականաբար, այն որակապես զիջում է, բայց ասել, որ Հայաստանի կարտոֆիլը որակյալ չէ, մեղմ ասած, չի կարելի: Բերբերյանը նշեց, որ ամբողջ աշխարհում կարտոֆիլի գինը բարձր է:

«Այս տարի աշխարհում կարտոֆիլի տարի չէ: Ի փառս մեր աշխատանքի՝ պիտի ասեմ, որ մենք ապահովել ենք կայուն բերք, ունենք ինքնաբավ կարտոֆիլ, որ մեզ կբավականացնի մինչև հաջորդ բերքը, կարող ենք մի փոքր էլ արտահանել: Հայ գյուղացին այս տարի հնարավորություն է ստացել ոտքի կանգնելու, ու տեսեք՝ ինչ են անում: Ասում են՝ կարտոֆիլի քաղցկեղ է: Նայում ենք՝ թաց պտուղ է, ումի՞ց է ձեռք բերել, որտեղի՞ց, հայտնի չէ, բայց Հայաստանի անունն են տալիս, մեր հեռուստաընկերությունն էլ նրանց ջրաղացին ջուր է լցնում»,- ասաց նա:

Բերբերյանը նշեց, որ կարտոֆիլը մեզ մոտ հիմնական արտադրանք է, մարդկանց դա էլ դուր չի գալիս: Այդ ադրբեջանա-թուրքական պրոպագանդայից, նրա խոսքով, օգտվում է արտահանողը. կարտոֆիլի գինը բարձրացավ 30 դրամով, և դա նրանց դուր չեկավ:

Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ պետությունը ոչ թե պիտի այս ամենը քաղաքականացնի, այլ հսկի ոլորտը: Նա վերահաստատեց Բերբերյանի տեսակետը, որ մենք այսօր կարտոֆիլի իմաստով ինքնաբավ ենք, նաև արտահանում ենք, չենք ներմուծում: «Մենք չենք ուզում, որ մեր երկիր մտնի կարանտին վնասատուն, դրա համար պրոֆեսիոնալ կառավարում է պետք: Եթե ցեցը եկել-մտել է Հայաստանի Հանրապետություն, ուրեմն՝ սահմանին լավ չեն աշխատել: Պետության միջամտության պակաս է սա, ապատեղեկատվության արդյունք, անիմաստ պանիկա»,- ասաց Պիպոյանը: Նա հավելեց, որ պետությունը հստակ քայլեր չի անում, ասենք՝ միջազգային ատյաններում չի բողոքում բարձրացված աղմուկի դեմ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում