Sunday, 05 07 2026
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Դիզվառելիքի թանկացումը էական ազդեցություն չի ունենա գյուղմթերքների գների վրա. փոխնախարար

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը վստահեցնում է, որ դիզվառելիքի թանկացումն էական ազդեցություն չի ունենա գյուղմթերքների գների վրա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարարն ասաց, որ եթե դիզվառելիքի թանկացումն էական ազդեցություն ունենա գյուղմթերքի ինքնարժեքի վրա, ապա կմշակվի սուբսիդավորման ծրագիր: «Ըստ նախնական հաշվարկների՝ վառելիքի թանկացումը բերելու է կարտոֆիլի գնի ընդամենը 2 դրամով ավելացման: Դրա համար մենք կատարելու ենք վերլուծություններ, գների մոնիտորինգ գյուղմթերքի շուկաներում:

Եթե խնդիրը լինի ռիսկային, պետք է սուբսիդավորել, դրա վերաբերյալ կա հանձնարարական»,- ասաց Մակարյանը՝ ավելացնելով, որ իրենք խնդիր ունեն մրցունակ դարձնելու գյուղմթերքը. «Մեր բոլոր ծրագրերը՝ լիզինգի, ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման, վարկերի ծրագրերը հենց ուղղված են մրցունակության բարձրացմանը: Առաջիկայում գյուղմթերքների մասով սոցիալական ապրանքների ցանկ կներկայացվի կառավարություն, ինչպես նաև՝ համալիր ծրագիր տեղական արտադրության խթանման ու ներմուծման փոխարինման ուղղությամբ: Եղել են ապրանքներ, որ թանկացել են, կան նաև բազմաթիվ ապրանքներ, որոնք էժանացել են: 2017 թվականը չորային էր, ոռոգման հետ կապված խնդիրներ կային, ուստի ժամանակավորապես գները բարձրացել են, բայց դա ժամանակավոր երևույթ է, որովհետև, օրինակ, կարտոֆիլի գնի որոշակի բարձրացում է նկատվել դեկտեմբերին, բայց գյուղացիներն ունեն ամբարված պաշար, որը կմտնի շուկա, և գների նվազում կլինի: Պանիր, թռչնամիս արտադրողների հետ հանդիպում կլինի, որ հասկանանք, թե ինչով է պայմանավորված գների բարձրացումը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հիմնականում դա պայմանավորված է կերի թանկացման հետ:

Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված՝ հունվարի 1-ից բարձրացել է դիզվառելիքի ակցիզային հարկը, որի հետևանքով Հայաստանում դիզելային վառելիքի գները բարձրացել են շուրջ 40 դրամով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում