ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել է վիճակախաղ, որի մրցանակը կդառնա մասնակցությունն ընթրիքին՝ նախագահի երդմնակալության մեկամյակի առիթով (հունվարի 20)։ Հրավերը դեպի ամերիկացի նախագահի Ֆլորիդայի առանձնատուն կստանան երկու երջանիկներ։
Կողմնակիցների շրջանում տարածված SMS հաղորդագրությունների տեքստում ասվում է. «Միացե՛ք ինձ իմ ընկերների և ընտանիքի հետ ընթրիքի սեղանի շուրջ՝ մեր պատմական երդմնակալության մեկամյակի պատվին»։
Մասնակցության պայմանը մեկն է. անհրաժեշտ է գումար նվիրաբերել նախագահի քաղաքական գործունեությանը։ Նվազագույն գումարը 3 դոլարն է, առավելագույնն ըստ օրենքի՝ 2700 դոլարը։ Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ քաղաքական գործիչներին միջոցներ նվիրաբերել կարող են միայն ԱՄՆ քաղաքացիները։









































