Ջանկի անունով 24-ամյա աղջիկը աշխատում էր Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքի սուպերմարկետներից մեկում՝ որպես վաճառող։ Նրան սպանած՝ Անանդ անունով տղան, նրա գործընկերն է եղել։
Մի քանի ամիս շարունակ տղան անարդյունք սիրահետել է աղջկան։ Նա բառացիորեն հետևում էր նրան, նույնիսկ այն բանից հետո, երբ աղջիկը հրաժարվել է ամուսնանալ նրա հետ։ Ինչ որ մի պահի այս ամենը սկսել է աղջկան վախեցնել, և նա զգուշացրել է գործընկերոջը, որ կբողոքի ծնողներին, եթե վերջինս իրենից ձեռք չքաշի,– գրում է India Today–ը։

Ջանկին ընկերուհու հետ ապրում էր Հայդարաբադի արվարձանում և ամեն օր նրանք միասին էին գալիս աշխատանքի։ Անանդն իմացել է նրանց հասցեն և առանց հրավերի հյուր է գնացել։
Այդ օրը Ջանկին տանը մենակ է եղել, ընկերուհին աշխատանքի է եղել։ Երբ նա վերադարձել է, Ջանկիին գտել է արյան մեջ՝ բազմաթիվ դանակի վիրավորումներով։ Մարդասպանին գրեթե միանգամից բռնել են։






































