Լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գիրքը մեծ թափով ժողովրդականություն է ստանում ԱՄՆ-ում։ 5 օրում այն վաճառվել է 29 հազար օրինակով։ Այս մասին հայտնում է АР-ն։

Գրքի պահանջարկն այնքան մեծ է, որ Amazon առցանց խանութը նախազգուշացնում է գրքի առաքման հնարավոր ձգձգումների մասին։
Գիրքը լույս է տեսել հունվարի 5-ին։ Այն բազմաթիվ մանրամասնություններ է պարունակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական կյանքի մասին։ Գրքում խոսվում է նաև 2016 թվականի նախընտրական մրցապայքարի մասին։ Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսն ավելի վաղ նշել էր, որ գրքում շատ բաներ չեն համապատասխանում իրականությանը։









































