Չինաստանում ավարտվել է աշխարհի ամենաերկար ծովային կամրջի շինարարությունը, որը միացնում է Հոնկոնգը, Մակաոն և Չժուհայը։ Այն շահագործման կհանձնվի արդեն այս տարի։
Նորաշեն կառույցի երկարությունը կազմում է 55 կմ։ Նշվում է, որ մոտ 7 կմ-ն բաժին է ընկնում ստորգետնյա թունելին։ Հիմնական կամրջի երկարությունը կազմում է մոտ 30 կմ։ Ավտոտրանսպորտի երթևեկության համար այնտեղ նախատեսված է 3 երթևեկելի գոտի՝ յուրաքանչյուր ուղղությամբ։

Կամրջի շինարարության աշխատանքներն իրականացրել է China Communications Construction ընկերությունը՝ սկսած 2009 թվականից։ Շինարարությունն արժեցել է 11 մլրդ դոլար։












































