Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

«Ռուսական ԶԼՄ-ների մանիպուլյացիան Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է․ դա ազատ եթերից պետք է հեռացնել»

«Հայաստանը, ցավոք, շատ դեպքերում զերծ չի մնում ապատեղեկատվությունից․ այն ինֆորմացիոն դաշտը, որը գոյություն ունի Հայաստանում մասնավորապես նաև արտասահմանյան լրատվամիջոցների և առաջին հերթին հենց ռուսական լրատվամիջոցների գործունեության արդյունքում՝ փաստում է այն, որ մեր հանրությունը պետք է եթե չասեմ թերահավատորեն, ապա գոնե վերապահումներով մոտենա այդ ամենին, իսկ որոշ դեպքերում իսկապես չհավատա նրան ինչ որ լսում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ տարիներ շարունակ ռուսական լրատվամիջոցները մեզանում մանիպուլյատիվ գործունեություն են իրականացնում և նրանց տեղեկությունները շատ հաճախ չեն  համապատասխանում իրականությանը։

«Երբ որ Հայաստանի քաղաքացին նայում է այնպիսի թոք-շոուներ, ինչպիսին վարում է Վլադիմիր Սոլովյովը կամ այնպիսի լուրեր կոչեցյալը, ինչպիսին է Դմիտրի Կիսելյովի «Վեստի Նեդելի»-ին և այլ նմանատիպ հաշորդաշարեր, ապա ես մեր հեռուստադիտողներին կոչ եմ անում, որ  գոնե թերահավատորեն մոտենան այնտեղ հնչեցվող լուրերին և տեսակետներին, մեր քաղաքացիները պետք է շատ զգույշ լինեն»,-ասաց նա։

Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ այս խնդիրը նոր չէ և հասարակական սեկտորի տարբեր ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են, որ ազատ եթերում  ռուսական ԶԼՄ-ների այդպիսի բացահայտ   պրոպագանդա թույլ տալը  մեծ շռայլություն է Հայաստանի համար, մանավանդ այն դեպքում, երբ տարբեր հետազոտությունների արդյունքները  ցույց են տվել, որ ռուսական լրատվամիջոցները բավականին մեծ լսարան ունեն Հայաստանում։

«Սա որոշ առումով կարող է իսկապես ազգային անվտանգության խնդիր լինել  և թույլ տալ, որ այդքան մեծ լսարանը  տեսնի և լսի  այդ  ամենը կամ մտածել, թե ով ինչպես ուզում է իր լսածը թող ընկալի, դա անթույլատրելի է, այդպես չի կարելի․ այստեղ թե պետությունը, թե մեր լրատվամիջոցներն  անելիք ունեն,  անհրաժեշտ է արձագանքել այդ ամենին և պարտադիր չէ, որ  «Զվեզդա» հեռուստաալիքի պատրաստած անշնորհք ռեպորտաժի նման ևս մի ռեպորտաժ սարքեն, որ դրանից հետո նոր միայն Հայաստանում ոտքի կանգնեն և ասեն, թե այս ինչ եք  ասում, չէ՞ որ օրեցօր մանիպուլյատիվ տեղեկությունները գալիս և տարածվում են Հայաստանում և ազատ եթերից պետք է դա հեռացնել»,- հավելեց Մելիքյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում