Դաշնային պարտատոմսերի վերաբերյալ ԱՄՆ-ի պատժամիջոցներ սահմանելու դեպքում կարելի է սպասել պարտատոմսերի զանգվածային թողարկում ոչ ռեզիդենտ ընկերությունների, նաև ռուսական բանկերի՝ արևմտյան «մայրերի» դուստր կառույցների կողմից: Դրա ծավալը կարող է գերազանցել 2 տրլն ռուբլին, գրում է ուկրաինական «Դելովայա ստոլիցան»:
«Պաշարված ամրոց» ռազմավարական խաղը, որը խաղում են ՌԴ-ն և ԱՄՆ-ը, զարգանում է իր ներքին դրամատուրգիայի օրենքներով: Կողքից դա հիշեցնում է երկու ինժեներային «խելքերի» մրցակցություն. մինչ մի «խելքն» ավելի կատարյալ և անխոցելի զենք է ստեղծում, երկրորդն աչքի է ընկնում նոր զենքերի ստեղծմամբ, որոնք կարող են հակառակորդի պաշտպանությունն այրել թղթի կտորի պես: Մինչ Ուկրաինան անհամբերությամբ սպասում է ամերիկյան «Ջավելինների» մատակարարմանը, ֆինանսական «ջավելինները» Պետդեպից արդեն ճանապարհին են:
Ի տարբերություն բանակային հակատանկային հրթիռների՝ ֆինանսական զենքն օպցիաներ չունի. «կրակել և մոռացել է»: Ավելի ստույգ, այդպիսի «կոճակ» կա, բայց միայն ռուսական բանկերը SWIFT հաշվարկների միջազգային համակարգից անջատելու և ՌԴ ակտիվները սառեցնելու դեպքում, ներառյալ՝ Կենտրոնական բակի պահուստներն արևմտյան ֆինանսական հաստատություններում: Բայց դրա ակտիվացում մոտ ապագայում սպասել պետք չէ. եթե մենք սկսել ենք «զենքի» համեմատություն, ապա այդպիսի պատժամիջոցային փաթեթը կարելի էր համեմատել ժամանակակից պատերազմում միջուկային զենքի կիրառման հետ: Ժամանակին այդպես պատժվել է միայն Իրանն ԱՄՆ դեսպանատան գրավումից և իսլամական հեղափոխությունից հետո: ՌԴ-ի նկատմամբ ամերիկացիները նախընտրում են գործել ոչ այդքան արմատականորեն: Եվ խոսքն այստեղ ԱՄՆ մտածած քաղաքականության մասին է՝ ուղղված ՌԴ-ին թույլ չտալուն մտնել 5-6-րդ սերնդի զենք ունեցող համաշխարհային երկրների ակումբ: Իսկ դրա համար անհրաժեշտ է ռուսներին տեղական սպառազինությունների մրցավազք պարտադրել գործող տնտեսական համակարգի ապակառուցման պայմաններում: Խոշորագույն միջուկային ներուժով երկրին «խեղդել» ոչ ոք չի պատրաստվում պարզապես որովհետև աշխարհում դեռ չկա այնպիսի անակոնդա, որը կարողանար այդպիսի «որս» մարսել առանց ստամոքսի խանգարման ռիսկի:
Հենց այդ պատճառով ամերիկյան նոր պատժամիջոցների թիրախում ՌԴ պետական պարտատոմսերի շուկան է և ռուբլին որպես դրա ածանցյալ:
Ենթադրենք՝ ԱՄՆ- ը իսկապես կորոշի պատժամիջոցային փաթեթն ընդլայնել: Դա ինչպե՞ս կազդի Ռուսաստանի ֆինանսական համակարգի վրա: Տեսականորեն ամերիկացիները կարող են իրենց ընկերություններին և բանկերին արգելել Ռուսաստանում պետական պարտատոմսեր գնել: Նաև պատժամիջոցներով սպառնան այլ երկրների ընկերություններին և բանկերին: Այլ կերպ ասած՝ եթե ուզում եք փոխգործակցել ԱՄՆ ֆինանսական ոլորտի հետ, հեռացեք ռուսական պետական պարտատոմսերի շուկայից:
Այդ դեպքում ոչ ռեզիդենտ ընկերությունները, ըստ ամենայնի, կսկսեն իրենց ռուսական պարտատոմսերի զանգվածային վաճառք և Ռուսաստանից ծավալներով համապատասխան կապիտալների դուրսբերում: Այդ գործողությունները բավականին պարզ պատճառահետևանքային կապի մեկնարկային կետ կդառնան:
Շղթա մեկ՝ արժեթղթերի ոչ ռեզիդենտ պորտֆելների թողարկում՝ կապիտալի հայրենադարձություն արտասահման՝ ռուբլու արժեզրկում: Այստեղ ամեն ինչ պարզ է՝ ոչ ռեզիդենտների կապիտալի դուրսբերման համար պետք կլինեն տասնյակ միլիարդավոր դոլարներ, ընդ որում՝ սահմանափակ ժամանակում (2018 թ. ձմեռ-գարուն):
Շղթա երկրորդ՝ արժթղթերի ոչ ռեզիդենտ պորտֆելների թողարկում՝ ռուսական պարտատոմսերի եկամտաբերության աճ՝ բոլոր բազային տոկոսադրույքների աճ՝ բանկերի կապիտալի բավարարության ճգնաժամ:
Ներկայումս մնացել է միայն ոչ ռեզիդենտներին դրդել իրենց պատկանող պետական պարտատոմսերի վաճառքի, առավելևս, որ նոր պատժամիջոցների մասին միայն շշուկների գոյությունը արդեն թեթև խուճապ է առաջացրել ներդրողների շարքերում:
Այդպիսի հարվածն ուղղված կլինի առաջին հերթին մակրոֆինանսական կայունության քայքայմանը, որին հասել էր ՌԴ Կենտրոնական բանկը վերջին տարում:
Եկրորդային շուկայում շրջանառության մեջ գտնվող ռուսական պարտատոմսերի միասնական անվանական արժեքը, 2017 թ. առաջին կեսի արդյունքներով՝ կազմել է 6,16 տրլն ռուբլի, որից 1,8 տրլնը կամ 30,7%-ը պատկանում է ոչ ռեզիենտներին: Պարտատոմսերի այդ տեսակը թողարկում է ֆինանսների նախարարությունը, այն ներառված է գրավատների ցուցակում, այսինքն՝ բանկերը, գնելով պարտատոմսերը, դրանք կարող են գրավով փոխանցել Կենտրոնական բանկին և դրանց միջոցով վերաֆինանսավորում ստանալ:
Այդպիսի ազդեցության շնորհիվ՝ բանկերը կարողացել են կատարել նախակապիտալիզացիայի ծրագրերը, որոնք դրանց համար նախատեսել էր կարգավորողը: Փոխարենը՝ բանկերը, որոնք պետական պարտատոմսերի միջոցով ավելացնում են սեփական կապիտալը, պարտավորվել են վարկավորել տնտեսության իրական ոլորտը նվազեցված տոկոսադրույքներով:
Այդպիսով, ԱՄՆ-ի կողմից պարտատոմսերի շուկայի վերաբերյալ պատժամիջոցներ սահմանելու դեպքում կարելի է սպասել ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից պարտատոմսերի զանգվածային թողարկում, նաև ռուսական բանկերի կողմից: Այդպիսի թողարկման ծավալը կարող է գերազանցել 2 տրլն ռուբլին: 2017 թ. ՌԴ պետբյուջեի եկամուտը մեկ տարվա համար նախատեսված էր 13,5 տրլն ռուբլի:
ՌԴ բանկային համակարգը հնարավոր «գնային փլուզմանը» ծայրահեղ ոչ միանման կարձագանքի: Արտասահմանյան խոշոր բանկերը՝ դրանց դուստր կառույցները, որոնք ակտիվների դիվերսիֆիկացիայի քաղաքականություն են վարում, գործնականում չեն տուժի: Իսկ պետական խոշոր բանկերի համար, որոնք բավական մեծածավալ պարտատոմսերի փաթեթներ են կազմել, նաև բանկերի համար, որոնք պարտատոմսեր են ստացել վարկերի տեսքով, հետևանքները կարող են բավական ցավոտ լինել: Քանի որ դրանք ստիպված կլինեն պետական պարտատոմսերի տեսքով իրենց ակտիվների հավասարակշռության արժեքի բացասական վերագնահատում անել, ինչի հետևանքով՝ բանկերը ստիպված կլինեն բալանսային վնաս արձանագրել: Դրանցից շատերի համար դա կարող է հանգեցնել թույլատրելի մակարդակից ցածր կապիտալի բավարարության ցուցանիշի անկման:
ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավարությունը ներկայումս քննարկում է վերը նշված պատժամիջոցային ռիսկերը նվազագույնի հասցնելու հնարավոր մեխանիզմները: Բայց պաշտպանական գործիքներն այստեղ շատ չեն: Միակ մեկնարկային գաղափարը ներկայումս Կենտրոնաան բանկի կողմից դաշնային պարտատոմսերի գնումն է, որոնք կվաճառեն ոչ ռեզիդենտները: Եվ ռուբլու արժույթի պահպանումը դրանց կողմից իրենց կապիտալն արտասահման դուրս բերելու գործընթացում: Բայց դա մեկ էական թերություն ունի՝ պարտատոմսերի գնումը ցածր եկամտաբերությամբ երկրորդային շուկայում կարող է վաճառողների շարք բերել ոչ միայն ոչ ռեզիդենտների, այլև տեղական «ներդրումային հավաքի», ասվում է հոդվածում: Իսկ դա սպառնում է հիմնական դրամական, փոխարժեքային և մակրոտնտեսական ցուցանիշերի հավասարակշռության խախտմամբ:
Դրա հետևանքով՝ կապիտալի արտահոսքը ՌԴ-ից 2018 թ. կարող է զգալիորեն արագանալ: Այնուամենայնիվ, դադարեցնել կապիտալի արտահոսքը և այն փոխարինել ներհոսքով, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կանխատեսմամբ, կհաջողվի միայն 2023 թվականից հետո:
Ինչպես դա անել ռուսական ներկայիս տնտեասական պարադիգմայում և կոորդինատների քաղաքական համակարգում՝ առայժմ այնքան էլ պարզ չէ: Թեև այս խնդիրը լուծել կօգնի ոչ ստանդարտ մոտեցումը: «Նա, ով մեզ խանգարում է, նա էլ մեզ կօգնի», երևում է՝ Մոսկվայում այսպես են մտածել՝ իմանալով, որ ԱՄՆ-ում նոր ոլորտային պատժամիջոցներին զուգահեռ պատրաստում են նաև «անհատների» փաթեթ:
Reuters-ը հայտնել էր ՌԴ-ում հատուկ արժութային պարտատոմսերի թողարկման հնարավորության մասին, որոնք կկարողանան գնել ռուս բիզնեսմենները Պետդեպի սև ցուցակներում նրանց ազգանունների հայտնվելուց հետո կամ նախօրեին: Մոսկվացի որոշ տեխնոլոգների կարծիքով՝ այդպիսի սխեման հնարավորություն կտա հայրենիք ներգրավել տասնյակ միլիարդավոր դոլարներ:







































