ԱՄՆ–ի գրախանութներում վաճառքի է հանվել «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գիրքը։ Գիրքը լույս է տեսել նախատեսվածից չորս օր շուտ։
Գրքի հեղինակ՝ լրագրող Մայք Վոլֆը վստահեցնում է, որ Թրամփը չի ձգտել հայտնվել Սպիտակ տանը, այլ դիտարկել է նախընտրական արշավը որպես իմիջային ակցիա։ Ամուսնու հաղթանակի մասին իմանալով՝ Մելանյա Թրամփը արտասվել է, «սակայն ոչ ուրախությունից»։

Դոնալդ Թրամփը, դեռ նախքան գրքի լույս ընծայումը, այն «երևակայությամբ լի» է անվանել։ Գրքի հեղինակը կարծում է, որ գիրքը կարող է հանգեցնել ԱՄՆ ներկայիս նախագահի պաշտոնանկությանը, քանի որ «մերկ թագավորի» էֆեկտ կառաջացնի։







































