Պենտագոնը հունվարի 19-ին կհրապարակի ԱՄՆ ռազմական նոր ռազմավարությունը՝ լրագրողներին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը:
Դա կլինի երկրորդ ազգային ռազմավարությունը անվտանգության հարցով ընդհանուր շրջանակային փաստաթղթից հետո, որը Թրամփի վարչակազմը հրապարակել է դեկտեմբերին: Ազգային անվտանգության ռազմավարությունը նշել է ԱՄՆ սպառնալիքների շրջանակը, ընդ որում՝ մրցակիցների թվում ներառված էին Ռուսաստանն ու Չինաստանը:
Ակնկալվում է, որ Պենտագոնը կներկայացնի առանձին շրջանակային փաստաթղթեր միջուկային ուժերի և հակահրթիռային պաշտպանության հարցերով:









































