Մարկ Ցուքերբերգը ցանկանում է նվազագույնի հասցնել ազգամիջյան հակամարտություն և ռասսայական խտրականություն հրահրող թեմաները
Ֆեյսբուքում 2018 թվականին կկատարելագործվի անվտանգության համակարգը։ Այս մասին իր պաշտոնական էջում հայտարարել է սոցիալական ցանցի տնօրեն Մարկ Ցուքերբերգը։
Նրա խոսքերով ազգամիջյան և ռասսայական վեճեր հրահրող թեմաները լուրջ խնդիր են Ֆեյսբուքի համար, իսկ գոյություն ունեցող համակարագը «շատ սխալներ է անում»։ Այդ պատճառով կազմակերպությունը բոլոր ջանքերը կներդնի կատարելագործելու համար այն։
«Նախորդ տարի սոցիալական ցանցը հաղորդել էր, որ մոդերատորները հեռացնում են ծայրահեղական գրառումների 99%–ը։ Բացի այդ կազմակերպությունը արգելափակում է որոշ գրառումներ, էջեր և խմբեր որոշակի երկրներում՝ տեղի օրենսդրությանը համապատասխան»։
Անվտանգության համակարգը բովանդակության անընդունելիությունը որոշում է ըստ բանալի բառերի։












































