ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է իր վարչակազմի նախկին գլխավոր ռազմավար Ստիվեն Բենոնին այն բանից հետո, երբ Բենոնը նախընտրական արշավի ժամանակ ռուս լոբբիստների հետ Թրամփի որդու հանդիպումն անվանել է «դավաճանության» նման «ոչ հայրենասիրական արարք»։
Թրամփի հայտարարությունում ասվում է, որ Բենոնը խելքը թռցրել է։ Նախագահը մեղադրել է նրան սեփական ծառայությունների ուռճացման և դեպի ԶԼՄ-ներ վարչակազմի գործունեության մասին արտահոսքեր կազմակերպելու մեջ։ Հայտարարությունում նաև ասվում է, որ Բենոնը, ով հանդիսանում է խոշորագույն աջ պահպանողական Breitbart կայքի հրատարակիչ, չի ներկայացնում Թրամփի ընտրողների շահերը, այլ ներկայացնում է ինքն իրեն։
Ավելի վաղ The Guardian-ը մեջբերել էր Բենոնի խոսքերը հրատարակման պատրաստվող լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքից՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի և ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկակայի հանդիպման վերաբերալ, ով իբրև թե Քլինթոնին վարկաբեկող նյութեր է ունեցել։












































