ԱՄՆ քաղաքացիները պետք է անհանգստանան Կիմ Չեն Ինի, այլ ոչ թե Դոնալդ Թրամփի հոգեկան վիճակի համար։
Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ժամանակ, Հյուսիսային Կորեայի առաջնորդը բազմիցս առաջ է քաշել սպառանալիքներ և բազմիցս փորձարկել հրթիռներ։
![]()
«Մեր նախագահը չի վախենա, չի լինի թույլ և կանի այն, ինչ խոստացել է. պաշտպանել ամերիկացիներին»,-հավելել է Սանդերսը՝ մեկաբանելով Թրամփի հոգեկան առողջության համար հոգ տանելու անհրաժեշտության վերաբերյալ լրագրողներից մեկի հարցը։








































